Գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանի աշխատանքային այցը Բելգիա
24 Հոկրեմբերի 2025
Հոկտեմբերի 19-22-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։
Այցի շրջանակում Մուշեղ Ղուկասյանը մասնակցել է Համաշխարհային զբոսաշրջության համաժողովի (Global Tourism Forum, GTF) տարեկան հանդիպմանը, որը կայացել է Բրյուսելում։
Համաժողովը համախմբել էր պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների և զբոսաշրջության ոլորտի առաջատար փորձագետների՝ քննարկելու համաշխարհային տուրիզմի զարգացման միտումները, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափերն ու հնարավորությունները։
Մուշեղ Ղուկասյանը համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել՝ «Համաշխարհային տուրիզմի համաժողովի» նախագահ Բուլուտ Բաղչիի, Գանայի խորհրդարանի պատգամավոր և նախկին տուրիզմի նախարար Քեթրին Աֆեկուի, «HVS» ընկերության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մասնաճյուղի նախագահ Հալա Մատառ Չոուֆանի, Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ԵՄ առաքելության հյուպատոսական գործերի տնօրեն Ակո Ֆարաջի, «ICRT GLOBAL» միջազգային կենտրոնի նախագահ Դեբի Հինդլի, ՆԱՏՕ-ի Քաղաքական բաժնի ղեկավար Ֆուրկան Չակոյի, ինչպես նաև Վրաստանի տուրիզմի ասոցիացիայի նախագահ Նատալի Կվաչանտիրաձեի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են համատեղ նախաձեռնությունների և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև դիտարկել համաժողովի հաջորդ տարվա հնարավոր կազմակերպումը Հայաստանում։
Մուշեղ Ղուկասյանը կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավումը կարող է զգալիորեն նպաստել Հայաստանի զբոսաշրջային, կրթական և մշակութային զարգացմանը։