Զարեհ Սինանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր
18 Նոյեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել է Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր, որը հիմնադրվել է AMAA բարեգործական հասարակական կազմակերպության կողմից։
Վարչապետը՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և AMAA-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ, շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթական գործընթացին, ենթակառուցվածքներին և ստեղծված պայմաններին։
Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել նաև կազմակերպության կողմից Վարդենիսում նմանօրինակ ժամանակակից կրթական հաստատության կառուցման նախագիծը։