Զարեհ Սինանյանն ընդունել է ՀԲԸՄ փոխնախագահ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և «HyeConnect» նախագծի համահիմնադիր Երվանդ Զորյանին
19 Նոյեմբերի 2025
Նոյեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀԲԸՄ փոխնախագահ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ և «HyeConnect» նախագծի համահիմնադիր Երվանդ Զորյանին, ինչպես նաև «HyeConnect» նախագծի ղեկավար Մերի Պետրոսյանին։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են նախագծի ստեղծման պատմությունը, նպատակներն ու hyeconnect.org սոցիալական հարթակի հնարավորությունները։
hyeconnect.org հարթակը հնարավորություն է տալիս աշխարհասփյուռ հայությանը ստեղծել կապեր, իրականացնել համատեղ ծրագրեր և ձևավորել մասնագիտական խմբեր։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և նախագծի թիմի համագործակցության նշանակությունը, ինչպես նաև գրասենյակի դերը նախագծի հանրահռչակման գործընթացում։