«Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է Հայ արվեստի և մշակույթի համաժողովը

20 Նոյեմբերի 2025

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է Հայ արվեստի և մշակույթի համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ։

Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Համաժողովը միտված է Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնմանը, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը, և ամենակարևորը՝ հայկական մշակույթի ու արվեստի միջազգային հարթակներում ներկայացմանը և առաջ մղմանը։

Իր ելույթում Զարեհ Սինանյանը նշել է. «Այս համաժողովը կոչված է դառնալու այնհարթակը, որտեղ կծնվեն նոր գաղափարներ, համագործակցություններ և երկարաժամկետազդեցությամբ ծրագրեր։ Վստահ եմ, որ այս երկուօրերի ընթացքում յուրաքանչյուր քննարկում, յուրաքանչյուր նոր կապ և յուրաքանչյուրստեղծագործական փոխանակում մեծապեսնպաստելու է մեր միասնական մշակութայինարժեքների հզորացմանն ու միջազգայինճանաչելիության ընդլայնմանը։»

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office