Հայ արվեստի և մշակույթի համաժողովի հագեցած օրակարգը մեկնարկել է «Մշակութային կրթության հեռանկարները գլոբալ փոխանակումների միջավայրում» թեմայով պանելային քննարկմամ
20 Նոյեմբերի 2025
Հայ արվեստի և մշակույթի համաժողովի հագեցած օրակարգը մեկնարկել է «Մշակութային կրթության հեռանկարները գլոբալ փոխանակումների միջավայրում» թեմայով պանելային քննարկմամբ։ Քննարկման ընթացքում բանախոսները անդրադարձել են մշակութային կրթության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձևաչափերին, փորձի փոխանակման արդյունավետ մեխանիզմներին, դասախոսների և ուսուցիչների վերապատրաստման հնարավորություններին, ինչպես նաև կրթական գործընթացում կիրառվող նորարարական մոդելներին։
Պանելային քննարկումը վարել է խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
Բանախոսներն էին`
- ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը,
- կինոյի պատմաբան, Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Զարեհ Արևշատյանը,
- Վիեննայի Բեթհովենի կոնսերվատորիայի և Galoyan Art GmbH-ի բաժնետեր և տնօրեն Սիրանուշ Գալոյան-Տկաչենկոն,
- «artup.am»-ի հիմնադիր և սեփականատեր, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, paraton.am-ի ղեկավար Սիևա Ադամյանը,
- դաշնակահար, երգահան, «Superspectives» ժամանակակից երաժշտության փառատոնի համահիմնադիր Ֆրանսուա Մարտիրոսեանը: