Համաժողովի առաջին օրը՝ «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո, անցկացվել է ֆիլմերի ցուցադրություն և սեմինար-քննարկում
20 Նոյեմբերի 2025
Համաժողովի առաջին օրը՝ «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո, անցկացվել է ֆիլմերի ցուցադրություն և սեմինար-քննարկում։
Քննարկման ընթացքում ցուցադրվել են ռեժիսորներ Նորա Մարտիրոսյանի, Քրիստոֆեր Փիթեր Աթամյանի և Հասմիկ Մովսիսյանի ֆիլմերը, որից հետո բանախոսներն անդրադարձել են կինոարտադրության ոլորտում առկա մարտահրավերներին և համագործակցության հնարավորություններին։
Քննարկվել են նաև ֆիլմերի ստեղծագործական գործընթացների կազմակերպմանը, ֆինանսավորմանն ու և բյուջետավորմանը, թվային հարթակների օգտագործմանը, ինչպես նաև ֆիլմերի միջազգային հարթակներում ներկայացմանն ու այս գործընթացներում սփյուռքյան ռեսուրսների ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր։
Քննարկումը վարել են պրոդյուսեր, «Ավա Ֆիլմս» ընկերության գործադիր տնօրեն Անի Որսկանյանը և դրամատիկական թատրոնի ռեժիսոր Տիգրան Իսկուդարյանը:
Բանախոսներն էին՝
- ռեժիսոր, սցենարիստ, դասախոս Նորա Մարտիրոսյանը,
- դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը,
- գրող, գրաքննադատ, թարգմանիչ, կինոռեժիսոր, «Atamian Hovsepian Curatorial Practice»-ի համահիմնադիր Քրիստոֆեր Փիթեր Աթամյանը,
- «ՆՌԱՆԷՀ»-ի պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Հասմիկ Մովսիսյանը,
- Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, կինոքննադատ, Հայաստանի կինոգործիչների միության անդամ Շուշանիկ Միրզախանյանը։