Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո անցկացվել է դերասանական արվեստի վարպետության դաս

20 Նոյեմբերի 2025

Շարունակելով Հայ արվեստի և մշակույթի համաժողովի քննարկումներով հագեցած օրակարգը, «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո անցկացվել է դերասանական արվեստի վարպետության դաս։

Բանախոս Ուլրիխ Մեյեր-Հորշը ներկայացրել է Միխայիլ Չեխովի դերասանական մեթոդը, անդրադարձել դերասանական արվեստի առանձնահատկություններին, դերասանական աշխատանքի տեխնիկաներին, ինչպես նաև ժամանակակից թատերական արվեստի միտումներին։ Քննարկվել են նաև դերասանական վարպետության զարգացման գործիքակազմը և համատեղ նախագծերի ձևավորման հնարավորությունները։

Վարպետության դասը վարել են դերասանուհի, ձայնային արտիստ, ռեժիսոր Նորա Արմանին և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը:

Բանախոսն էր Համբուրգի դերասանական դպրոցի Գեղարվեստական ղեկավար, MCE-ի համահիմնադիր Ուլրիխ Մեյեր-Հորշը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office