«Վիզուալ արվեստ» սեմինար-քննարկման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են նկարչության, քանդակագործության, խեցեգործության, դեկորատիվ արվեստի և թվային արվեստի ոլորտների արդի հարցերին
20 Նոյեմբերի 2025
Շարունակվում են Հայ արվեստի և մշակույթի համաժողովի «Մշակութային երկխոսության հարթակ» խորագրի ներքո անցկացվող համաժամանակյա քննարկումները։
«Վիզուալ արվեստ» սեմինար-քննարկման շրջանակներում բանախոսներն անդրադարձել են նկարչության, քանդակագործության, խեցեգործության, դեկորատիվ արվեստի և թվային արվեստի ոլորտների արդի հարցերին։
Ներկայացվել է ավանդական և ժամանակակից տեխնիկաների համադրությունը, քննարկվել են արվեստի տարբեր ճյուղերի հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկվել են ոլորտային համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ։
Քննարկումը վարել է գրող, կուրատոր, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի խորհրդական, «Atamian Hovsepian Curatorial Practice»-ի համահիմնադիր Թամար Հովսեփյանը:
Բանախոսներն էին՝
- կուրատոր, գալերիստ, լրագրող, «InteriorDAsein» և «Wolf & Galentz» պատկերասրահների հիմնադիր Արչի Հարություն Գալենցը,
- գեղանկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ԺԱՖ անդամ, Սփյուռքի երիտասարդ դեսպան ծրագրի մասնակից (2023–2024) Լուիզա Գրագատի Հակոբյանը,
- արվեստաբան, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Միջազգային կապերի և զարգացման բաժնի ղեկավար Մերի Ղազարյանը,
- «Armenian Treasures» ընկերության և վիրտուալ մշակութային հարթակի հիմնադիր և գործադիր տնօրեն Վլադիմիր Սոֆյանը,
- նկարիչ Արթուր Սարյանը։