Հայ արվեստի և մշակույթի համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, անցկացվել է «Մշակութային դիվանագիտությունը որպես «փափուկ ուժի» առանցքային գործիք» թեմայով պանելային քննարկում:
21 Նոյեմբերի 2025
Հայ արվեստի և մշակույթի համաժողովի երկրորդ օրը՝ նոյեմբերի 21-ին, անցկացվել է «Մշակութային դիվանագիտությունը որպես «փափուկ ուժի» առանցքային գործիք» թեմայով պանելային քննարկում:
Պանելային քննարկման ընթացքում բանախոսները քննարկել են մշակութային դիվանագիտության գործիքների կիրառման հնարավորությունները, պետական և սփյուռքյան կառույցների համագործակցության նոր ձևաչափերը, ինչպես նաև հայկական մշակույթի պահպանման, տարածման և միջազգային ճանաչման ուղիները։
Ներկայացվել են արվեստի և մշակույթի դերը որպես արտաքին ազդեցության գործիքներ, հայ մշակույթի միջազգային ճանաչելիության բարձրացման համատեքստում հաջողված փորձերը, ինչպես նաև մշակույթի նշանակությունը հանրային դիվանագիտության և երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում։
Քննարկումը վարել է արվեստաբան, սոցիոլոգ, «Hyestart» հասարակական կազմակերպության նախագահ Ալեն Նավարրա-Նավասարդեանը:
Բանախոսներն էին`
- ֆրանսահայ դաշնակահարուհի, երգչուհի և կոմպոզիտոր Մաշա Ղարիբեանը,
- Ռումինիահայոց միության նախագահ, գրող, Ռումինիայի գրողների միության նախագահ Վարուժան Ոսկանյանը,
- ՀՀ պատվավոր հյուպատոս, Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի համահիմնադիր, Լեհաստանի կառավարության և ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի անդամ, «Մունետիկ» ամսագրի և «Munetik.pl» տեղեկատվական պորտալի խմբագրական խորհրդի նախագահ, հայ-լեհական համայնքային կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը,
- «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը
- քանդակագործ, արվեստագետ Միքայել Օհանջանյանը: