Նոյեմբերի 21-ին, համաժողովի երկրորդ օրվա շրջանակներում, անցկացվել է «Մեդիան և թվային տեխնոլոգիաները՝ մշակութային ներառականության, պահպանման և հանրահռչակման համատեքստում» թեմայով պանելային քնն

21 Նոյեմբերի 2025

Նոյեմբերի 21-ին, համաժողովի երկրորդ օրվա շրջանակներում, անցկացվել է «Մեդիան և թվային տեխնոլոգիաները՝ մշակութային ներառականության, պահպանման և հանրահռչակման համատեքստում» թեմայով պանելային քննարկում։

Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանման, փոխանցման և ներկայացման նորարարական մոտեցումները, անդրադարձել են սոցիալական մեդիայի գործնական կիրառությանը՝ որպես մշակութային հաղորդակցության, ազգային ինքնության պահպանման և հանրայնացման արդյունավետ հարթակ, ինչպես նաև Հայաստանի և սփյուռքի արվեստագետների համատեղ թվային նախաձեռնությունների համաֆինանսավորման մոդելները։

Պանելային քննարկումը վարել է «United Talent Agency»-ի սոցիալական արտոնությունների բաժնի փոխնախագահ Լյուսի Ավշարյանը:

Բանախոսներն էին`

  • ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, կինոքննադատ Նունե Հախվերդյանը,
  • Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը,
  • EL Events Amsterdam-ի և Armenian Creators հարթակի հիմնադիր Լուսինե Խումարյանը,
  • «Hakawati» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի նախագահ, «Deem Communications» ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլեանը,
  • «Հովնանյան Ինթերնեշնըլ» ընկերության գործադիր տնօրեն, Երևանի Բիենալեի արվեստի հիմնադրամի համահիմնադիր խորհրդի անդամ, «Օրրան» ՀԿ-ի կրթական ծրագրերի և սոցիալական ծառայությունների համակարգող Նինա Հովնանյանը,
  • «Armenian Treasures» վիրտուալ մշակութային հարթակի հիմնադիր և գործադիր տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office