Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում
03 Դեկտեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարը Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում այցելել է Հայ-ամերիկյան թանգարան և մշակութային կենտրոն՝ ծանոթանալու շինարարական և այլ ընթացիկ աշխատանքներին։ Թանգարանի գլխավոր ճարտարապետի և խորհրդի անդամների ուղեկցությամբ Զարեհ Սինանյանը շրջել է թանգարանի տարածքում, ծանոթացել նախագծին և ընթացիկ աշխատանքներին։
Գլխավոր հանձնակատարը թանգարանի ղեկավար կազմի նախաձեռնությամբ ստորագրել է թանգարանի պատվո այցելուների համար նախատեսված պատին՝ վերահաստատելով իր շարունակական աջակցությունը նախագծին և ընդգծելով դրա պատմամշակութային կարևորությունը։
Նույն օրը Զարեհ Սինանյանը հյուրընկալվել է «Wisenuts» փոդքասթի տաղավարում։ Զրույցի ընթացքում գլխավոր հանձնակատարը անդրադարձել է հայրենադարձության ընթացիկ միտումներին, ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերին ու նախաձեռնություններին՝ ընդգծելով Հայաստան–սփյուռք կապերի ամրապնդման կարևորությունը։