Զարեհ Սինանյանը մասնակցել է Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Տաճարում մատուցված Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագին

25 Դեկտեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Տաճարում մատուցված Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագին։

Սուրբ Պատարագը մատուցել է Գյումրիի Հայ Կաթողիկէ Արքեպիսկոպոս Գէորգ Նորատունկեանը:

Արքեպիսկոպոսն օրհնել և շնորհավորել է ներկաներին և տոնի առթիվ մաղթել խաղաղություն, բարություն և համերաշխություն։

Սուրբ Պատարագին ներկա էին Գյումրիի կաթոլիկ համայնքի բազմաթիվ հավատացյալներ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office