Զարեհ Սինանյանը ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին
08 Հունվարի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունվարի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին:
Զարեհ Սինանյանը ողջունել է Մոնիկա Սանդրիին և կարևորել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործունեությունը, ընդգծելով համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է Գրասենյակի առաջնահերթություններն ու ծրագրերը, մասնավորապես հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները:
Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել գրասենյակի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված սերտ և արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: