Զարեհ Սինանյանն ընդունել է «Գրին Ռոք» ընկերության և «Գրին Ռոք» հիմնադրամի ներկայացուցիչներին

11 Փետրվարի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 11-ին ընդունել է «Գրին Ռոք» ընկերության և  «Գրին Ռոք» հիմնադրամի ներկայացուցիչներին։

Հյուրերը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են Դիլիջանում զբոսաշրջության, կրթության և ենթակառուցվածքների զարգացմանը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Դիլիջանում հիմնադրամի կողմից գործարկված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի գործունեությանը։

Քննարկվել են սփյուռքահայերի ներգրավվածության, ինչպես նաև համատեղ կրթական և մշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office