Զարեհ Սինանյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակության հետ

02 Ապրիլի 2026

Ապրիլի 2-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայ-ֆրանսիական ազգային համախմբի (համախմբում է Ֆրանսիայում գործող 86 հայկական կազմակերպություն) նախաձեռնության և ԺԱՖ խորհրդի անդամներ Ռենե Ձագոյանին, Պասկալ Շամասյանին, ինչպես նաև նախկին ռազմական գործիչ, գնդապետ Հովսեփ Հովսեփյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի քանի կարևոր նախաձեռնություններ:

Ռենե Ձագոյանն ու Պասկալ Շամասյանը ներկայացրել են իրենց կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Ֆրանսիայի դպրոցների միջև համագործակցության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն այս նախաձեռնությունների հետագա առաջխաղացման ուղղությամբ։

Քննարկվել են նաև շրջակա միջավայրի պահպանությանը միտված երկու ծրագիր, որոնք նախատեսվում է իրականցնել ՀՀ Շրջակա Միջավայրի նախարարության հետ համատեղ:

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Հայ-ֆրանսիական ազգային համախմբի իրականացրած աշխատանքները և նրանց նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք էապես կնպաստեն Ֆրանսիայի հայ համայնքի կազմակերպությունների համախմբմանը և հետագա աշխատանքների ավելի արդյունավետ իրականացմանը։

Գլխավոր հանձնակատարը նաև ընդգծել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու ներկայացված ծրագրերի իրականացմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office