ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորներին

06 Ապրիլի 2026

Ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սելինա Դողանին և Ստամբուլի Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Տեր-Պարսամյանին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող՝ Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները։ Քննարկվել են պոլսահայ համայնքի մասնակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքային առկա խնդիրներին։

Զրուցակիցները կարևորել են Հայաստան–Սփյուռք կապերի շարունակական զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով զբոսաշրջային այցելությունների խթանման և պոլսահայ համայնքի՝ հայրենիքի օրակարգին առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office