«իԳործ» ծրագրի 2025–2026 թթ. շրջափուլի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
23 Ապրիլի 2026
Ապրիլի 24-ի նախօրեին ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի 2025–2026 թթ. շրջափուլի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նրանցից շատերը ցեղասպանությունը վերապրածների սերունդներ են, ովքեր, վերադառնալով հայրենիք, վերահաստատում են իրենց կամքը՝ հիշողությունը զենք դարձնելու գործում։