Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցն ԱՄՆ

08 Մայիսի 2026

Աշխատանքային այցի շրջանակում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսարանում Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության անդամների, այնուհետև՝ Armenian Film Society-ի համահիմնադիր Արմէն Քարաօղլանեանի հետ։

ՌԱԿ-ի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–սփյուռք համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքում պետականակենտրոն մտածողության ամրապնդումը և ներկայացրել Գրասենյակի ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուղղված նպատակային երկխոսության և արդյունավետ համագործակցության ընդլայնմանը։

Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել ՌԱԿ-ի գործունեությունը և կառույցի շարունակական ներգրավվածությունը հայաստանյան ու համահայկական օրակարգերում։

Արմէն Քարաօղլանեանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական կինոյի զարգացման, մշակութային ժառանգության պահպանման և միջազգային հարթակներում հայկական ֆիլմարվեստի ճանաչելիության բարձրացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև փառատոնային համագործակցության ընդլայնմանը, սփյուռքահայ ստեղծագործողների ներուժի համախմբմանը, ինչպես նաև Հայաստան–սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office