Մայիսի 9-ին Գլենդել քաղաքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության անդամների հետ
09 Մայիսի 2026
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Լոս Անջելեսում։
Մայիսի 9-ին Գլենդել քաղաքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության անդամների հետ։
Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցությունը Լոս Անջելեսում գործող երկարամյա և հեղինակավոր կազմակերպություն է, որը միավորում է ամերիկահայ հարյուրավոր բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների։ Ավելի քան 41 տարի ընկերակցությունը ակտիվորեն իրականացնում է բարեգործական նախաձեռնություններ, կազմակերպում է բժշկական առաքելություններ և շարունակական աջակցություն ցուցաբերում Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, դրանց արդյունքներն ու զարգացման հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ոլորտում առկա մարտահրավերներին և հաջողված փորձին՝ ընդգծելով իրականացվող նախաձեռնությունների ազդեցությունը Հայաստանի առողջապահական համակարգի հզորացման գործում։
Կողմերը կարևորել են Հայաստան–սփյուռք համագործակցության շարունակական խորացումը, մասնավորապես առողջապահության ոլորտում մասնագիտական ներուժի փոխանակման, բժշկական կրթության զարգացման և համատեղ ծրագրերի ընդլայնման ուղղությամբ։
Քննարկվել է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն՝ ուղղված ավելի համակարգված և արդյունավետ ծրագրերի իրականացմանն։