Զարեհ Սինանյանը «իԳործ» 2025-2026թթ. ծրագրի մասնակիցների հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
28 Մայիսի 2026
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվան ընդառաջ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «իԳործ» 2025-2026թթ. ծրագրի մասնակիցների հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Այցի շրջանակում «իԳործ» ծրագրի մասնակիցները Գլխավոր հանձնակատարի ուղեկցությամբ շրջել են նաև Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում, ծանոթացել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, մշակութային ժառանգությանն ու պետականության կայացման կարևորագույն էջերին։
Այցը շարունակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ մասնակիցներն այցելել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի։