ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է«Առաքելություն Հայաստան», «Կաթոլիկ օգնության ծառայություններ» և «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների ներկայացուցիչներին
29 Մայիսի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մայիսի 29-ին ընդունել է «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia), «Կաթոլիկ օգնության ծառայություններ» (Catholic Relief Services) և «Հայկական Կարիտաս» (Armenian Caritas) կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Հյուրերը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել են ՀՀ մարզերում սոցիալական բնակարանավորման ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև նմանատիպ ծրագրերի միջազգային հաջողված մոդելները։
Կազմակերպությունների ներկայացուցիչները կարևորել են միջազգային հաջողված փորձի՝ ՀՀ-ում ներդրման հնարավորությունը։
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել ներկայացված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել դրանց աջակցելու՝ ոլորտային այլ ներկայացուցիչների հետ քննարկումների ձևաչափով։