ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը մասնակցել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Կենտրոնական վարչության ընդհանուր պատգամավորական 30-րդ համաժողովին

29 Մայիսի 2026

Մայիսի 29-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Կենտրոնական վարչության ընդհանուր պատգամավորական 30-րդ համաժողովին, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով։

Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորել է կուսակցության բազմամյա դերակատարությունը սփյուռքահայ համայնքների համախմբման, ազգային ինքնության պահպանման, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման գործում։ Գլխավոր հանձնակատարը նշել է, որ կուսակցությունը տարիներ շարունակ հանդես է եկել հստակ պետականամետ դիրքորոշմամբ և հայկական պետականության նկատմամբ նվիրվածությամբ, որոնց ազդեցությունն ու նշանակությունը զգալի են եղել նաև սփյուռքյան համայնքներում։

Համաժողովին մասնակցել են աշխարհի 15 երկրներից ժամանած ՌԱԿ-ի նախագահներ, փոխնախագահներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office