Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) 30-րդ Պատգամավորական ժողովի արդյունքներով նորընտիր Կենտրոնական վարչության անդամներին

05 Հունիսի 2026

Հունիսի 5-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) 30-րդ Պատգամավորական ժողովի արդյունքներով նորընտիր Կենտրոնական վարչության անդամներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Սփյուռք համագործակցությանն առնչվող օրակարգային թեմաներ։

ՌԱԿ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց անսակարկ պետականամետ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը և պետականության ամրապնդումը հիմնարար արժեքներ են։ Նրանք կարևորել են ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ կյանքը և պատրաստակամություն հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը պետական կառույցների հետ։

Իր հերթին Զարեհ Սինանյանը կարևորել է ՌԱԿ-ի հանրային-քաղաքական գործընթացներում մոտեցման կառուցողականությունն ու նշանակությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքային, քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներին վերաբերող հարցերի:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office