Զարեհ Սինանյանն ընդունել է «Վրաստան» թերթի խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Վան Բայբուրթին

08 Հունիսի 2026

Հունիսի 8-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է «Վրաստան» թերթի խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Վան Բայբուրթին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի հայ համայնքի դերակատարությանը երկկողմ հարաբերությունների խորացման գործում, համայնքային կյանքի ակտիվացմանն ու տարածաշրջանային գործընթացների համատեքստում առկա մարտահրավերներին։

Կողմերը վերահաստատել են հայ-վրացական համագործակցության զարգացման և երկխոսության շարունակականության կարևորությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office