Գլխավոր հանձնակատարն ընդունել է Հայաստանի Օքսֆորդի Շրջանավարտների Բիզնես Ակումբի խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանին և Հայկ Կարապետյանին

12 Հունիսի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Օքսֆորդի Շրջանավարտների Բիզնես Ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia – OABCA) խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանին և ակումբի հիմնադիր խորհրդի անդամ Հայկ Կարապետյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև սփյուռքի ներուժի ներգրավման և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև տնտեսական ու գործարար կապերի զարգացման հնարավորությունները։

Կողմերը կարևորել են համաշխարհային հայկական ներուժի համախմբման, գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման նշանակությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսական զարգացման և մրցունակության բարձրացման։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office