ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Քենիայում

17 Հունիսի 2026

Հունիսի 17-ին Նայրոբիում Զարեհ Սինանյանը հանդիպել է Քենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսանդր Էզենագուի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Քենիա հարաբերությունների զարգացման և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ։

Երկուստեք ընդգծվել է սփյուռքի հարցերի շուրջ փոխըմբռնման ամրապնդման և համագործակցության զարգացման կարևորությունը, ինչը նոր խթան կհանդիսանա փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման համար։

Պատվավոր հյուպատոս Ալեքսանդր Էզենագուն և Գլխավոր հանձնակատարը հայտնել են առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն՝ երկու պետությունների միջև կապերի սերտացման և նախանշված համատեղ օրակարգի առաջմղման նպատակով։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office