«իԳործ» ծրագրի 2025-2026 թվականների շրջափուլի մասնակիցներն աշխատանքային գործունեությանը զուգահեռ շարունակաբար բացահայտում են Հայաստանը

18 Հունիսի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի 2025-2026 թվականների շրջափուլի մասնակիցներն աշխատանքային գործունեությանը զուգահեռ շարունակաբար բացահայտում են Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը և երկրի կարևորագույն մշակութային հաստատությունները։

Այս շրջանակում ծրագրի մասնակիցներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան), որտեղ ծանոթացել են հայ ձեռագիր մշակույթի բազմադարյա պատմությանը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման ու վերականգնման ժամանակակից մեթոդներին։

Այս տարի Հայաստանի պետական կառավարման համակարգի տարբեր գերատեսչություններում իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում աշխարհի 15 երկրից Հայաստան ժամանած 44 սփյուռքահայ մասնագետներ՝ իրենց գիտելիքն ու փորձը ծառայեցնելով Հայաստանի զարգացմանն ու պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office