«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ շրջափուլ

09 Հուլիսի 2026

Ավարտվել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի երկրորդ շրջափուլը։

Այս անգամ աշխարհի 7 երկրներից ժամանած 119 սփյուռքահայ պատանիներ 13 անմոռանալի օր անցկացրին հայրենիքում՝ խորացնելով իրենց կապը հայրենիքի հետ, բացահայտելով հայկական մշակույթն ու պատմությունը և ձեռք բերելով նոր ընկերներ աշխարհի տարբեր անկյուններից։

Հուլիսի 10-ից 22-ը կմեկնարկի ծրագրի երրորդ շրջափուլը, որի ընթացքում նոր մասնակիցները ևս հնարավորություն կունենան բացահայտելու Հայաստանը, ձեռք բերելու նոր գիտելիքներ և ստեղծելու հիշողություններ, որոնք երկար կմնան նրանց հետ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office