Զարեհ Սինանյանը հանդիպել է Իսկանդար Կարադանայանի, Զիթջյան Րաֆիի, Պաղտոյան Գևորգի, Վարդանյան Հարութի և Խաչֆաջյան Կիրկորի հետ
24 Օգոստոսի 2026
Օգոստոսի 24-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ռամկավար Ազատական Կուսակցության համանախագահ Իսկանդար Կարադանայանի և Հալեպի Սարգիս Ջեմբերջյան երկրորդական վարժարանի հոգաբարձության ու խնամակալության կազմի անդամներ Զիթջյան Րաֆիի, Պաղտոյան Գևորգի, Վարդանյան Հարութի և Խաչֆաջյան Կիրկորի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հալեպի հայ համայնքի ներկա իրավիճակը, կրթության ոլորտում առկա մարտահրավերները, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և կրթական ծրագրերի զարգացմանն առնչվող հարցերը։
Զարեհ Սինանյանը կարևորել է սփյուռքահայ կրթական հաստատությունների շարունակական գործունեությունն ու համայնքային ներուժի պահպանմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև հյուրերին հրավիրել մասնակցելու 2026 թվականի նոյեմբերին Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին։