ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մոտենում է ավարտին
03 Սեպտեմբերի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մոտենում է ավարտին։
Ծրագրի տասներորդ օրը մեկնարկել է «Ժամանակակից մեդիա գործիքակազմ» և «Նախագծերի կառավարում» թեմաներով դասախոսություններով, որոնք վարել է Արամ Ոսկանյանը։ Դասընթացների ընթացքում երիտասարդ դեսպանները ծանոթացել են թվային հաղորդակցության արդի գործիքներին, արդյունավետ բովանդակության ստեղծման սկզբունքներին, ինչպես նաև նախագծերի պլանավորման և կառավարման հիմնական մեթոդներին։
Օրվա երկրորդ կեսին մասնակիցները հատուկ գաստրո-տուր են ունեցել նաև «Երևան պանդոկ գետափին» ռեստորանում, որտեղ պատրաստել են հայկական խոհանոցի տարբեր ուտեստներ և ծանոթացել հայկական խոհարարական ավանդույթներին։