Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հայ-լեհական դարավոր բարեկամության պուրակ»-ի հանդիսավոր բացման արարողությունը

03 Սեպտեմբերի 2026

Նույն օրը Զաբժե քաղաքում Զարեհ Սինանյանը մասնակցել է «Հայ-լեհական դարավոր բարեկամության պուրակ»-ի հանդիսավոր բացման արարողությունը։

Նախաձեռնության հեղինակը Լեհաստանում (Սիլեզիա) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանն է։

Պուրակի հանդիսավոր ժապավենը կտրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Զաբժեի քաղաքապետ Կամիլ Զբիկովսկին։

Բացման արարողության ընթացքում Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ անդրադառնալով լեհահայ համայնքի բազմադարյա պատմությանը, հայ-լեհական բարեկամական հարաբերությունների նշանակությանը և սփյուռքի դերակատարությանը երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել նաև քաղաքապետ Կամիլ Զբիկովսկին և պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը։

Միջոցառմանը մասնակցել են Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանը, Զաբժեի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և բազմաթիվ հյուրեր։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office