ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ալֆորվիլի «Երազ» պարի դպրոց
10 Սեպտեմբերի 2026
Սեպտեմբերի 10-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ալֆորվիլի «Երազ» պարի դպրոց։
Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել «Երազ» պարի դպրոցի և համանուն մշակութային միության հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Քրիստինա Գալստյան-Ագուջյանի, ինչպես նաև տնօրինության անդամների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթօջախի և պարախմբի ընթացիկ գործունեությունը, սփյուռքում հայկական պարարվեստի պահպանման և տարածմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք մշակութային համագործակցության խորացման հնարավորությունները։