Զարեհ Սինանյանը մասնակցել է Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը

22 Սեպտեմբերի 2026

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։

Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, ավելի քան 50 միջազգային հյուրեր և բժշկական ոլորտի մասնագետներ։

Համաժողովի շրջանակում Զարեհ Սինանյանը հանդես է եկել «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկմանը։

Իր խոսքում Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել Հայաստանում բժշկական զբոսաշրջության ոլորտի զարգացման ընթացքը՝ ընդգծելով, որ սփյուռքահայ մասնագետներն ու գործարարները ոլորտում արդեն իսկ ունեն նշանակալի ներգրավվածություն և կարևոր դերակատարում։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդհարթա Սանկար Դատան։

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման միտումները, ոլորտի առկա մարտահրավերներն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային փորձի կիրառման և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office