ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «The Diaspora Institute»-ի համահիմնադիր, սփյուռքի հետ աշխատանքի և սփյուռքի քաղաքականության մշակման ու իրականացման փորձագետ Մարտին Ռասելի հե

25 Սեպտեմբերի 2026

Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է «The Diaspora Institute»-ի համահիմնադիր, սփյուռքի հետ աշխատանքի և սփյուռքի քաղաքականության մշակման ու իրականացման փորձագետ Մարտին Ռասելի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև «ԱՊՐԻ Արմենիա»-ի նվիրատուների հետ կապերի գծով փոխնախագահ Սեդա Արզումանյանը։

Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրել է սփյուռքի հետ աշխատանքի և համահայկական ներուժի արդյունավետ ներգրավման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումները, ինչպես նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերը։

Մարտին Ռասելը ներկայացրել է «The Diaspora Institute»-ի գործունեությունը և տարբեր երկրներում սփյուռքի հետ աշխատանքի միջազգային փորձը՝ անդրադառնալով սփյուռքի քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման ու իրականացման, հետազոտությունների, կարողությունների զարգացման, ինչպես նաև պետական կառույցների և սփյուռքի համայնքների միջև արդյունավետ համագործակցության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «The Diaspora Institute»-ի փորձի ու մասնագիտական ներուժի փոխանակման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և կիրառման, ինչպես նաև սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման հնարավորությունների շուրջ։

Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը սփյուռքի հետ տարվող աշխատանքներում առանձնակի կարևորություն է տալիս Հայաստանի զարգացման տարբեր ոլորտներում սփյուռքահայերի մասնագիտական ներուժի ներգրավմանը, ներդրումային մասնակցության խթանմանը և Հայաստան–սփյուռք փոխգործակցության համար կայուն ու արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Այս համատեքստում Զարեհ Սինանյանը ներկայացրել է Հայաստանում առկա հնարավորությունները, ինչպես նաև սփյուռքի մասնագիտական և ներդրումային ներուժի ներգրավման հաջողված փորձի մի շարք օրինակներ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու երկխոսությունը և զարգացնելու համագործակցությունը Գրասենյակի և «The Diaspora Institute»-ի միջև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները դիտարկելու նպատակով։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office