«իԳործ» ծրագրի մասնակիցներն արդեն ներգրավվել են Հայաստանի պետական կառավարման համակարգում
29 Սեպտեմբերի 2026
«իԳործ» ծրագրի մասնակիցներն արդեն ներգրավվել են Հայաստանի պետական կառավարման համակարգում՝ իրենց մասնագիտական գիտելիքն ու փորձը ներդնելով տարբեր պետական կառույցների աշխատանքում։
Աշխատանքային գործունեությանը զուգահեռ ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու երկրի պատմությանը, մշակույթին, ժառանգությանն ու տեսարժան վայրերին, ինչի շրջանակում մասնակիցներն այցելել են Գյումրի՝ բացահայտելու քաղաքի հարուստ պատմությունն ու յուրահատուկ մշակութային ինքնությունը։
Այցի ընթացքում նրանք եղել են Ձիթողցոնց տուն-թանգարանում և Սև բերդում՝ ծանոթանալով Գյումրու պատմության, մշակութային ժառանգության և քաղաքի ձևավորման կարևոր էջերին։