ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին
03 Հոկրեմբերի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին:
Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը:
Նախաճաշը մեկնարկել է աղոթքով, որը հնչեցրել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:
Հայաստանի Հանրապետության Աղոթքի երկրորդ նախաճաշին ներկա են գտնվել Հայաստանից և արտերկրից բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։