Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆրանսահայ սոմելյե Արմանդ Մելքոնյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը
26 Սեպտեմբերի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է ֆրանսահայ սոմելյե Արմանդ Մելքոնյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը։
Հուշաքարի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում՝ «Վարպետների այգում»։
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Արմանդ Արմեն Մնացականյանը, Հայաստանի առաջին լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյանը և այլ հյուրեր։
Արարողության ընթացքում հնչել են ելույթներ՝ նվիրված Արմանդ Մելքոնյանի կյանքին, մասնագիտական գործունեությանն ու միջազգային ժառանգությանը, որից հետո տեղի է ունեցել հուշաքարի բացման արարողությունը։
1969 թվականին Արմանդ Մելքոնյանը Բրյուսելում մասնակցել է Աշխարհի լավագույն սոմելյեի առաջին մրցույթին՝ ներկայացնելով Ֆրանսիան, և դարձել մրցույթի առաջին հաղթողը։