Զարեհ Սինանյանն ընդունել է դոկտոր Հրայր Ճէպէճեանին և դոկտոր, լեզվաբան Արդա Ճէպէճեանին

06 Հոկրեմբերի 2026

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության գլխավոր քարտուղար, դոկտոր Հրայր Ճէպէճեանին և դոկտոր, լեզվաբան Արդա Ճէպէճեանին։

Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունն ու իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես Աստվածաշնչի հրատարակության, թարգմանության և տարածման, ինչպես նաև Հայաստանում և տարբեր համայնքներում Աստվածաշնչի հասանելիության և դրա բովանդակության ընկալմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ։

Հրայր Ճէպէճեանն ու Արդա Բոյներյան Ճէպէճեանը նշել են, որ նախատեսում են մասնակցել Երևանում նոյեմբերի 5-8-ը կայանալիք Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին։

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին այցի և ներկայացված գործունեության համար՝ կարևորելով Սփյուռքի համայնքների հետ փոխգործակցության և համագործակցության շարունակական զարգացումը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office