Զարեհ Սինանյանը մասնակցել «Գեյթվեյ Արարատ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը
06 Հոկրեմբերի 2026
Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել և ելույթի խոսքով հանդես է եկել «Գեյթվեյ Արարատ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև «Gateway Industry, Inc.»-ի համահիմնադիր, բժիշկ Սարգիս Քիրամիջյանը, «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական ՀԿ-ի համահիմնադիր և տնօրեն Նարե Հարությունյանը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը նշել է. «Այս նախաձեռնությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն ևս մեկ վկայություն է այն մասին, թե ինչպես կարող է սփյուռքի ներուժը, նվիրումն ու հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը վերածվել Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված կոնկրետ ու տեսանելի ծրագրերի»։
«Գեյթվեյ Արարատ» բժշկական կենտրոնը «Gateway Industry, Inc.»-ի և «Գեյթվեյ Հայաստան» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությունն է՝ Արարատի մարզում հասանելի և ժամանակակից բուժօգնություն ապահովելու նպատակով։ Կենտրոնը կտրամադրի առաջնային բուժօգնության, վերականգնման, ֆիզիոթերապիայի և հոգեբանական աջակցության ծառայություններ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պատերազմի մասնակիցներին։
Արարողությունից հետո ներկաները շրջայց են կատարել Կենտրոնի տարածքում և ծանոթացել դրա գործունեությանը։