ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է գերմանական միջազգային բարեգործական կազմակերպությունների ցանցի անդամ ASB-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոբերտ Հակոբյանի հետ

13 Հոկրեմբերի 2026

Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է գերմանական միջազգային բարեգործական կազմակերպությունների ցանցի անդամ ASB-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոբերտ Հակոբյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սոցիալական և կրթական ծրագրերը, ինչպես նաև Սփյուռքի հետ համագործակցության հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 5–8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի շրջանակում ASB-ի մասնակցության հնարավորություններին՝ նպատակ ունենալով ընդլայնել համագործակցությունն ու խթանել համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office