Զարեհ Սինանյանն ընդունել է Հալեպի Ճինիշեան և Կարագյոզեան հիմնարկությունների տնօրեն Լանա Պոյնարեանին
13 Հոկրեմբերի 2026
Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հալեպի Ճինիշեան և Կարագյոզեան հիմնարկությունների տնօրեն Լանա Պոյնարեանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հալեպահայ համայնքում տիրող իրավիճակը, ինչպես նաև համայնքում իրականացվող առողջապահական, սոցիալական և կրթական ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել համայնքի կարիքներին, իրականացվող ծրագրերի ընթացքին և հայ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում աջակցության շարունակականության կարևորությանը։