Զարեհ Սինանյանն ընդունել է Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

14 Հոկրեմբերի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Նիկողոս Հակոբյանը, Բուդապեշտի Հայ ինքնավարության ղեկավար Արմեն Մանուկյանը և Հունգարիայի Հայ ինքնավարության գրասենյակի ղեկավար Ռոնասեկի Լասլոն (Ronaszeki László)։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունգարիայի հայ համայնքի միջև կապերի ամրապնդման, համագործակցության զարգացման, ինչպես նաև համայնքային նախաձեռնությունների ընդլայնման հնարավորությունները։

Կողմերն ընդգծել են հայ համայնքի ներուժի համախմբման, Հայաստանի հետ կապերի առավել համակարգված զարգացման և փոխգործակցության խորացման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին՝ քննարկելով դրանցում Հունգարիայի հայ համայնքի առավել ակտիվ ներգրավման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին կարևորվել է համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը Հայաստան–Սփյուռք գործակցության ամրապնդմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office