Զարեհ Սինանյանը հանդիպել է Հունաստանում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Միսակ Հովսեփյանի հետ

15 Հոկրեմբերի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հունաստանում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Միսակ Հովսեփյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հունաստանի հայ համայնքի հետ տարվող աշխատանքները, համայնքի ներուժի համախմբմանն ու Հայաստանի հետ կապերի ամրապնդմանն ուղղված հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Սփյուռք համագործակցության զարգացմանը, համայնքային կառույցների հետ փոխգործակցության ընդլայնմանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերում Հունաստանի հայ համայնքի առավել ակտիվ ներգրավմանը։

Կարևորվել է նաև Հայաստանի և Հունաստանի հայ համայնքի միջև կապերի շարունակական ամրապնդումը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների զարգացումը՝ Հայաստան–Սփյուռք գործակցության խորացման և համայնքի ներուժի արդյունավետ օգտագործման նպատակով։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office