Եվս մեկ հայրենադարձ ընտանիք
03 Մարտի 2020
Եվս մեկ հայրենադարձ ընտանիք. Գրեգորի և Զեփյուռ Չահրոզյանները 4 զավակների հետ այսօր հայրենադարձվեցին Ավստրալիայից: Նրանք առաջին անգամ են Հայաստանում, սակայն վստահ են` ունեն բոլոր դժվարությունները հաղթահարելու կամքը և գիտեն, որ հայ ինքնությունը պահպանելու միակ հուսալի հանգրվանը հայրենիքն է: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անձամբ դիմավորեց հայրենադարձ ընտանիքին ու բարի գալուստ մաղթեց: Հանձնակատարի գրասենյակն արդեն ամիսներ շարունակ կապի մեջ էր ամուսինների հետ` փորձելով հնարավորինս հարթ դարձնել բազմազավակ ընտանիքի տեղափոխությունն ու ինտեգրումը հայաստանյան կյանքին: