Մեր հայրենադարձները. Վազգեն Բրուտյան
10 Մարտի 2020
Վազգեն Բրուտյանի համար Հայաստանի և սփյուռքի միջև բաժանարարներ անցկացնելն ուղղակի անարդյունավետ է. «Որպեսզի ճիշտ գնահատենք մեր իրական հզորությունը համաշխարհային հարթության վրա, պետք է մտածենք Հայաստանի մասին ոչ պարզապես միայն նրա ֆիզիկական սահմաններից ներս»: Հայկական համայնքները կարող են աշխարհասփյուռ լինել, սակայն մենք այսօր ունենք մեկ պետություն և մեկ ընդհանուր նպատակ. զարգացնել Հայաստանը որպես ազգ: Ճարտարապետ և համադրող լինելով՝ Բրուտյանը զարգացումը տեսնում է դիզայնի միջոցով:
Թեև ծնվել է Կահիրեում, Վազգենն իր մանկությունն անցկացրել է Երևանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել Լոս Անջելես: Դրանից հետո էլ նա հաճախ է վերադարձել Հայաստան արդեն զբոսաշրջիկի կարգավիճակով: 2011-ին նորաբաց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դիզայնի վերաբերյալ սեմինար անցկացնելու հնարավորությունը բացեց վերադարձի ուղին: Նա վերադարձավ: Ոգեշնչվելով ԹՈՒՄՈ-ի երիտասարդների ստեղծարարությամբ՝ Վազգենը մեկնարկեց «Արդեան» ստուդիոն, որպեսզի արտահայտի այն նորարար ոգին, որով շրջապատված էր Հայաստանում: Նրան զարմացրել էին հայկական ձեռարվեստի ապշեցուցիչ վարպետությունն ու բազմազանությունը. խաչքարեր, նախշեր, ձեռագրեր, կարպետագործություն և ասեղնագործություն: Ինքն ու իր թիմը ձգտում են այս հարուստ ժառանգության նոր դրսևորումներ ստեղծել՝ մեր մշակութային տարբերվող առաձնահատկությունների մեջ փնտրելով «նոր և ժամանակակից բառապաշար»:
Վազգենի ստուդիան աշխատում է օգնել համաշխարհային շուկայում հայկական դիզայներական արվեստի զարգացմանը, հայկական ապրանքների հանրայնացմանը ոչ միայն սփյուռքում, այլև ավելի լայն շրջանակներում: Ծանոթացեք «Արդեան»-ի նախագծերին, ցուցադրություններին ու հեռանկարներին https://ardean.am/ հասցեով և Հայաստանի ծաղկող դիզայներական արվեստի և արդյունաբերության ուղղությամբ Վազգենի կողմից ներդրվող ջանքների մասին իմացեք ավելին այստեղ՝
http://repatarmenia.org/…/vasken-brudian-one-country-and-a-…: