Հայաստան են ուղարկվել մեծաքանակ բժշկական պարագաներ
12 Մարտի 2020
Մեր գրասենյակի ակտիվ ներգրավվածությամբ և Առողջապահություն նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և նրա ԱՄՆ արևմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միության» սերտ համագործակցությամբ Հայաստան են ուղարկվել մեծաքանակ բժշկական պարագաներ: Այսպիսով, նոր տեսակի Կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգը կանխելու, իսկ տարածման պարագայում իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով առաքվել են մեծ քանակով կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դիմակներ, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ: