Հայրենիքն ափիդ մեջ
27 Մարտի 2020
Այսօր հայրենիքն ինքը կգա ձեզ մոտ: Սփյուռքի մեր դպրոցականներին կփորձենք օգնել Հայաստանը զգալ սեփական ափի մեջ: Դրա համար շատ բան պետք չէ, պարզապես ժամանակ գտնել ու դիտել մեր առաջարկած այս երկու փոքրիկ ֆիլմերը.
?Քանի որ Րոֆֆի Պետրոսյանի պես դուք էլ եք մեկ օր հայրենադարձվելու, դիտեք, թե ինչպես է նա իր փորձով բացահայտել Հայաստանն ու հյուսիսից հարավ անցել ոտքով՝ https://www.youtube.com/watch?v=2YYYRWyriv4:
?Իսկ եթե Հայաստանը զգալու համար ավելի կարճ ժամանակ է պետք, օրինակ՝ 2 րոպե, կարող եք դիտել WCIT 2019-ի «Բացահայտի՛ր Հայաստանը» փոքրիկ տեսապատումը՝ https://www.youtube.com/watch?v=36_j7L4GEJY:
Հայաստանի թանգարաններում չե՞ք եղել: Մինչև անձամբ կգաք, մենք թանգարանները կբերենք ձեր տուն:
Հայաստանի պատմության թանգարանում շրջեք վիրտուալ ու ծանոթացեք մեր հզոր պատմությանը՝ https://historymuseum.am/museum-map-virtual-tour/:
Եկեք լինենք նաև Կոմիտասի թանգարանում՝ http://www.komitas.am/arm/index_arm.htm, և իհարկե չմոռանանք լսել նրա չքնաղ ?«Կաքավիկ»-ը՝ https://www.youtube.com/watch?v=WHmNLjCAw5k:
Իսկ վերջում՝ պարտադիր ընթերցանություն: Այսօր կարդում ենք արևմտահայերեն, այն էլ՝ Պետրոս Դուրյանի «Իղձք առ Հայաստան» հետաքրքիր բանաստեղծությունը՝ http://digilib.aua.am/book/428/448/9138/?lang=en: