Մեր հայրենադարձները. Ալին Մասրլյան
18 Փետրվարի 2020
1990-ականների վերջերին Ալին Մասրլյանը աշխատում էր որպես ճարտարապետ ու վերականգնում Հալեպի պատմական փողոցները: Սիրիան նրա համար միշտ տուն է եղել, սակայն իր և իր երիտասարդ ընտանիքի համար նա ցանկանում էր ավելի շատ ազատություն: Հետևեց իր զգայարաններին և տեղափոխվեց Երևան: Չնայած քաղաքը մռայլ էր ու դատարկ, սակայն հայրենիքում նորովի կյանքը մեկնարկելու համար հնարավորությունները ներշնչող էին: Առաջին անգամ Ալինը զգաց՝ հողն իրենն է:
Ուսուցչության, ռադիոհաղորդավարության, ցուցահանդեսային վաճառքի ու այլ տարբեր ոլորտներում փորձեր ձեռնարկելուց հետո նա որոշեց աշխատել այնպիսի մի վայրում, որտեղ ինքն իր ղեկավարը կլինի: Ամեն առավոտ, երբ քայլում էր ավանդական շուկաների ճանապարհով ու մտովի տեղափոխվում Սիրիա, նրան ոգեշչում էին ոչ տեղական ծագման ապրանքներն ու այն պատմությունները, որ ասվում էին դրանց մասին: Սա դարձավ մղիչ ազդակ «Հալեպ»-ը հիմնելու համար, որն անվանվեց ի պատիվ Հայոց ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հայերին գրկաբաց ընդունած քաղաքի: Սկսելով փոքրիկ կրպակից՝ «Հալեպ»-ն այսօր արդեն Երևանում ունի երեք խանութ և ավելի քան 300 մանրածախ վաճառող: Զգալի աճին զուգահեռ՝ ընտանեկան բիզնեսի հիմնադիրները հպարտանում են, որ հիմնվել են որակի և կայունության արժեքների վրա և միջինարևելյան ապրանքներին տալիս են հայկական շունչ:
Հայաստան տեղափոխվելը Ալինին և իր ընտանիքին պարգևեց աննկարագրելի կյանք, չնայած որ նրանք ևս խնդիրներից չեն խուսանավել: Ըստ Ալինի՝ Հայաստանը պետք է պահպանի այն արժեքները, որոնք նա դանդաղորեն կորցրեց 20-րդ դարի ընթացքում, և քիչ-քիչ հստակեցնի՝ ինչպիսի սահմանում է ազգն ընտրում առաջ գնալու համար: Եկել է ժամանակը «նոր բիզնես պլան» ստեղծելու համար, և նրանց, ովքեր ուզում են գալ այստեղ, Ալինը խորհուրդ է տալիս դառնալ դրա մի մասը: