Մեր հայրենադարձները. Հասմիկ Մովսիսյան
29 Հունվարի 2020
«Ինձ Հայաստան բերեց հայկական երաժշտությունը, սակայն ինձ այստեղ պահողը երկիրն ու մարդիկ են»:
Չնայած արմատները հայկական էին՝ Հասմիկը մեծացել է որպես լիարժեք չեխ. մութ ու ցուրտ տարիներին նրա ընտանիքը Երևանից տեղափոխվեց Կենտրոնական Եվրոպա: «Տունը» Պրահան էր, հետագայում Լոնդոնը, որտեղ նա աշխատում էր ամերիկյան դեսպանատանը՝ որպես չեխերենից անգլերենի թարգմանիչ: Որոշ շրջան ապրելով Խորհրդային Հայաստանում՝ նա իր այդ փորձառություն արտապատկերումը չզգաց այն սփյուռքահայերի շրջանում, որոնց առնչվում էր: «Հայ լինելու» հանդեպ հետաքրքրությունը վերաճեց կյանքի ավելի ուշ փուլում, երբ Հայ դատի պաշտպանությամբ զբաղվող համայնքին ծանոթացավ ու ավելի շատ իրազեկվեց Հայոց ցեղասպանության մասին:
Երաժշտությունը Հասմիկի ինքնատահայտման նախընտրելի միջոցն է: 2008-ին նա երաժշտության հանդեպ իր կիրքը միահյուսեց բիզնես կառավարմանն ու արվեստին՝ ստեղծելով «Հայաստանի երաժշտությունը» ՀԿ-ը, որը միտված է պահպանելու հայկական երաժշտական ժառանգությունն ու հանրահռչակելու այն: 10 տարվա ընթացքում կազմակերպությունը անցկացրել է հայկական երաժշտական ժառանգությանը նվիրված մի քանի փառատոն և շարունակում է օգնել երաժիշտներին վերադառնալ դեպի ազգայինը:
2016-ին կազմակերպությունը Երևանից դուրս տեղափոխելու որոշումից հետո Հասմիկը մեծ առաջընթաց արձանագրեց. երկար տարիներ Հայաստանից դուրս կեցության ընթացքում նա չէր հավատացել անգամ, որ կարող է նորից ապրել իր ծննդավայրում: Նրա համար Հայաստանում ապրելը նշանակում է դառնալ հայոց պատմության մի մասնիկը. «Այնքան շատ փոփոխությունների կարիք կա, և այն, ինչ դու անում ես, առանցքային նշանակություն կարող է ունենալ այդ ամենի մեջ»: Այս գիտակցումն արտասահմանում ապրելու իրականությունը դարձնում է անհեթեթ: Իսկ Հասմիկը հետ չի գնալու իր նախկին իրականություն:
«Այն ամենը, ինչ սփյուռքահայերը մտածում ենք Հայաստանի մասին, ամբողջապես միֆ է»,-հավաստիացնում է Մովսիսյանը: Նա բացահայտել է, որ այժմ երկրում առկա են բազմաթիվ հնարավորություններ՝ հիմք ստեղծելով կյանքի աներևակայելի որակի համար: Իհարկե, լինում են նաև հիասթափության պահեր, սակայն Հայաստան վերադարձողներին Հասմիկը խորհուրդ է տալիս ունենալ սեփական կարծիքն ու վստահել անձնական փորձին: Կլինեն մարդիկ, ովքեր հայաստանյան կյանքը կհամարեն մարտահրավերներով լի, սակայն ճանաչելու համար պետք է անձամբ բացահայտել այն:
Մովսիսյանը պլանավորում է մայիսին անցկացնել «Երևանյան երաժշտական փառատոնը», որը կլինի համաժողով, ցուցադրություն և փառատոն մեկ հարթակում՝ նպատակ ունենալով օգտագործել կազմակերպության միջազգային կապերը հայկական երաժշտական ինդուստրիայի մշակութային և բիզնես որակներն ուսումնասիրելու և զարգացնելու համար: Իսկ ո՞րն է վերջնանպատակը. ստեղծել ավելի բարենպաստ միջավայր երաժիշտների համար և զարգացնել այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են հաջողելու համար:
Աշխարհում բաժանարար գծերի ավելացմանը զուգահեռ՝ Հասմիկը հավատում է, որ երաժշտության անսահման ուժը կմիավորի մարդկանց: Առաջիկա միջոցառումներին և նախագծերին ծանոթանալու համար հետևեք «Հայաստանի երաժշտությանը» և աջակցեք, որ ազգային երաժշտությանը նոր շունչ հաղորդելու նպատակը դառնա իրականություն: