Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ
18 Հունիսի 2020
Հետևեք «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» առցանց վեբինարին ուղիղ միացմամբ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, IDeA հիմնադրամի համահիմնադիր, FAST հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը մեկ հարթակում քննարկում են Հայաստանի ու սփյուռքի համար փոփոխված աշխարհի նոր մարտահրավերներն ու հնարավորությունները: Քննարկման մոդեռատորն է մեր գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: